20:41  ,  21 ապրիլի, 2024

Բարսելոնա․ Ռուուդը եզրափակիչում հաղթեց Ցիցիպասին

Աշխարհի 6-րդ ռակետ Կասպեր Ռուուդը նվաճեց Բարսելոնայի ATP-500 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում նորվեգացի թենիսիստը 7:5, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Մեկ շաբաթ առաջ Մոնտե Կառլոյի «Մասթերսի» եզրափակիչում Կասպեր Ռուուդը պարտվել էր Ստեֆանոս Ցիցիպասին։

Կասպեր Ռուուդն առաջին տիտղոսը նվաճեց ATP-500 մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում