21:19  ,  17 ապրիլի, 2024

Բարսելոնա․ Նադալը պարտվեց երկրորդ շրջանում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվեց Բարսելոնայում անցկացվող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջանում։

Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ, որն առավելության հասավ 7:5, 6:1 հաշվով։ Նադալը դասակարգման աղյուսակում այժմ 644-րդն է։

Դե Մինորի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 36-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի եւ աշխարհի 66-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի դիմակայության հաղթողը։

Բարսելոնայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով