19:38  ,  16 ապրիլի, 2019

Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտի» ծրագրերի մասին

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ծրագրերի մասին։

Օրեր առաջ Աբրահամ Խաշմանյանն այդ պաշտոնում փոխարինել էր Արամ Ոսկանյանին։ 51-ամյա Խաշմանյանի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Այս մրցաշրջանի առաջին հատվածում նա գլխավորում էր Երեւանի «Արարատը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում