09:12  ,  21 օգոստոսի, 2012

ԲԿՄԱ-ն կփորձի ձեռք բերել բրազիլացի հարձակվողին

Պորտուգալական «Պորտուի» բրազիլացի հարձակվող Կլեբերը հայտնվել է մոսկովյան ԲԿՄԱ-ին հետաքրքրության ոլոտում:

«Чемпионат.com»-ի փոխանցմամբ՝ բանակայիններն արդեն բանակցություններ են սկսել Բրազիլիայի ազգային հավաքականի թեկնածուի տեղափոխության վերաբերյալ: 22-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո:

Պորտուգալիայի նախորդ առաջնությունում Կլեբերն անցկացրած 22 խաղերում խփել է 9 գնդակ: Նա 2011-ին բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբից է տեղափոխվել «Պորտու»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում