16:53  ,  7 ապրիլի, 2019

«Ալաշկերտը» հաղթեց «Արցախին», «Լոռին»՝ «Փյունիկին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց «Արցախին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ «Փյունիկը» «Հանրապետական» ստադիոնում» հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Ալաշկերտը» 22 խաղում վաստակել է 40 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան» ունի 38 միավոր։ «Փյունիկը» 23 խաղից հետո 37 միավորով չորրորդն է։ «Լոռին» 34 միավորով 5-րդն է։ «Արցախը» նախավերջինն է՝ 17 միավոր։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արցախ»՝ 1:0  (տեսանյութ)

Գուստավո Մարմենտինի, 66

«Փյունիկ» - «Լոռի»՝ 1։2 (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան, 75, 11մ - Ինգբեդե Սանդեյ, 29,Ջոնել Դեզիրե, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում