23:11  ,  3 ապրիլի, 2019

Գերմանիայի Գավաթ․ «Բավարիան» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը տանը մրցել է «Հայդենհայմի» հետ եւ առավելության է հասել 5։4 հաշվով։

Արդեն 13-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլերը, Սերժ Գնաբրին եւ Ռոբերտ Լեւանդովսկին, որը դուբլ է ձեւակերպել։

Ավելի վաղ, կիսաեզրափակիչ էին դուրս եկել «ՌԲ Լայպցիգն» ու «Համբուրգը»։

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բավարիա» - «Հայդենհայմ»՝ 5։4 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 12, Թոմաս Մյուլեր, 53, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 84, 11մ, Սերժ Գնաբրի, 65 -  Ռոբերտ Գլատցել, 26, 74, 77, 11մ, Մարկ Շնատերեր, 39

Հեռացում՝ Նիկլաս Զյուլե («Բավարիա»), 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում