Մյունխենի «Բավարիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը տանը մրցել է «Հայդենհայմի» հետ եւ առավելության է հասել 5։4 հաշվով։
Արդեն 13-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն։ Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլերը, Սերժ Գնաբրին եւ Ռոբերտ Լեւանդովսկին, որը դուբլ է ձեւակերպել։
Ավելի վաղ, կիսաեզրափակիչ էին դուրս եկել «ՌԲ Լայպցիգն» ու «Համբուրգը»։
Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բավարիա» - «Հայդենհայմ»՝ 5։4 (տեսանյութ)
Լեոն Գորեցկա, 12, Թոմաս Մյուլեր, 53, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 84, 11մ, Սերժ Գնաբրի, 65 - Ռոբերտ Գլատցել, 26, 74, 77, 11մ, Մարկ Շնատերեր, 39
Հեռացում՝ Նիկլաս Զյուլե («Բավարիա»), 13
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի