16:39  ,  2 ապրիլի, 2019

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 22-ամյա կոտդիվուարցի հարձակվողի հետ

Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Կոտ դ'Իվուարը ներկայացնող 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ:

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Բելառուսի «Գոմելը»:

Դաոն  հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում