16:47  ,  30 մարտի, 2019

«Ալաշկերտը» եւ «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջումից հետո մարտի 30-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը:

Բարձրագույն խմբի 24-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունեց «Ալաշկերտին»: Գրանցվեց 1:1 հաշիվը: «Ալաշկերտից» խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց Արթուր Եդիգարյանը, իսկ գյումրեցիների պատասխան գոլը երկրորդ խաղակեսում խփեց Արամ Մուրադյանը: Հանդիպման վերջին 15 րոպեները «Ալաշկերտն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հանդիպումը Գյումրիի քաղաքային ստադիոնի փոխարեն անցկացվեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում եւ սկսվեց 50 րոպե ուշ:

«Ալաշկերտը» 37 միավորով մնաց երկրորդ տեղում եւ մեկ միավոր հետ է առաջատար «Արարատ-Արմենիայից», որը բաց կթողնի այս տուրը: «Շիրակը» 28 միավորով 6-րդն է: 

Հայաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 1:1

Արամ Մուրադյան, 68 - Արթուր Եդիգարյան, 10

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում