21:47  +04,  26 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Ֆինլանդիա․ Հյուրերը հաղթում են (առաջին խաղակես, ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է Ֆինլանդիայի հավաքականի հետ։

Բոսնիացիների դեմ նախորդ խաղի համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնարկային կազմում կատարել էր 3 փոփոխություն՝ ամբողջությամբ փոխելով առջեւի գիծը, իսկ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նահանջել էր հենակետայինի գոտի:

Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը եւ սկզբնամասում անցկացրեց մի քանի գրոհներ, իսկ 13-րդ րոպեին ստեղծեց առաջին իրական գոլային պահը, սակայն Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը չկարողացավ հարմար դիրքից գրավել դարպասը:

Վայրկյաններ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը եւ գնդակը հայտնվեց դաշտի տերերի դարպասում: Ֆինլանդիայի հավաքականը գրոհեց ձախ եզրով, իսկ գոլը խփեց գերմանական «Ագուգսբուրգի» կիսապաշտպան Ֆրեդրիկ Յենսենը՝ 0:1:

Գոլից հետո հյուրերն ավելի շատ էին վերահսկում գնդակը, իսկ հայկական թիմը պրեսինգի չէր դիմում մրցակցի կիսադաշտում: Առաջին խաղակեսում դաշտի տերերը հիմնականում գրոհում էի եզրերով: Աջ եզրում հաճախ գրոհներին միանում էր Կամո Հովհաննիսյանը, իսկ ձախ էզրում ակտիվություն էր դրսեւորում Էդգար Բաբայանը:

Ֆինլանդիայի հավաքականը գնդակի վերահսկումով փորձում էր պահել խաղի ցածր տեմպը, ինչը ստացվում էր: Հայաստանի հավաքականը երբեմն-երբեմն ակտիվանում էր, սակայն գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Խաղակեսի վերջնամասում մրցավարը դեղին քարտ ցուցադրեց 3 խաղացողների: Հայաստանի հավաքականից զգուշացվեցին Էդգար Բաբայանը եւ Անդրե Կալիսիրը, իսկ հյուրերից՝ Գլեն Կամարան: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի ժամանակ:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր, առաջին խաղակես

Հայաստան - Ֆինլանդիա՝ 0։1

Ֆրեդրիկ Յենսեն, 14

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ