19:05  +04,  17 մարտի, 2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ Հայաստանի հավաքականը կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում, իսկ Ֆինլանդիային կընդունի մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Մարկոս Պիզելին եւ Գոռ Մալաքյանը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Անատոլի Այվազով, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)        

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)  

Հայկ Իշխանյան, «Լոռի»

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)     

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլեմ Երկրորդ» (Հոլանդիա)                     

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Աթլետիկո Ուռական» (Արգենտինա)    

Յուրա Մովսիսյան - առանց ակումբի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ