09:09  ,  14 մարտի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ․ Մխիթարյանն՝ ամսվա խաղացող «Արսենալում», Բաբայանի գոլը Ռոնալդուի ոճով

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 21-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամենշաբաթյա ամփոփմամբ։

Սամվել Սուքիասյանը զրուցել է Հայաստանի հավաքականից հրավեր ստացած կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ, որն օրերս դանիական «Հոբրոյի» կազմում հրաշալի հարվածով գրավել էր Դանիայի չեմպիոն «Միդտյուլանդի» դարպասը։

#Corner-ը ներկայացնում է հարցազրույց նաեւ Երեւանի «Միկայի», Լիտվայի «Տրակայի», ամերիկյան «Չիկագո Ֆայրի», դանիական «Վայլեի» եւ խորվաթական «Գորիցայի» նախկին խաղացող Դավիթ Արշակյանի հետ, որը պատմել է Վորոնեժի «Ֆակելում» հարմարվելու եւ Հայաստանի հավաքական վերադառնալու ցանկության մասին։

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստների։

Սամվել Սուքիասյանն այցելել է Երեւանի «Բանանցի» մարզաբազա, ծանոթացել ստադիոնի վերակառուցման ընթացքին։ Այն արդեն ունի նոր խոտածածկ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները։ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն ընդունել է 10 ակումբների հայտերը, մերժել երկու ակումբի։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի» լավագույն խաղացողը փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

#Corner-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մրցելույթները։

Վերջում էլ, ավանդույթի համաձայն, զվարճալի տեսանյութեր տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով