22:26  ,  10 մարտի, 2019

Պրեմյեր լիգա. «Արսենալն» ընդհատեց Սուլշերի անպարտելի շարքը (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Լոնդոնյան ակումբի առաջին գոլը 12-րդ րոպեին խփեց շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական, որի հարվածից հետո անվստահ գործեց հյուրերի դարպասապահ Դավիդ Դե Խեան: 69-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը (տեսանյութ):

«Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեջքի վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից եւ բաց թողեց իր նախկին թիմի դեմ հանդիպումը: Նախօրեին 30-ամյա Մխիթարյանը չի մասնակցել նաեւ լոնդոնյան ակումբի նախախաղային մարզմանը:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 60 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Մանչեսթերցիները 58 միավորով 5-րդն են:

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պարտությունը կրեց Ուլե–Գունար Սուլշերի գլխավորությամբ (13 խաղերում): Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել էին 2018-ի դեկտեմբերի 18-ին, երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն:

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0

Գրանիտ Ջակա, 12, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 69 (11մ)

«Արսենալ». Լենո, Մեյթլանդ Նայլզ, Սոկրատիս, Կոսելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Ջակա, Ռեմզի, Օզիլ (Իվոբի, 77), Օբամեյանգ (Դենիս Սուարես, 80), Լյակազեթ (Նկետիա, 86):

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Շոու, Մատիչ (Գրինվուդ, 80), Ֆրեդ, Պոգբա, Դալոտ (Մարտիալ, 71), Լուկակու, Ռեշֆորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով