20:28  ,  10 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանը մեջքի վնասվածք ունի

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղը բաց է թողնում մեջքի խնդիրների պատճառով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի ավագը չի հայտավորվել իր նախկին թիմի դեմ հանդիպմանը: Նախօրեին 30-ամյա Մխիթարյանը չի մասնակցել նաեւ «Արսենալի» նախախաղային մարզմանը: Նրա վերականգնման ժամկետի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով