09:09  +04,  8 մարտի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. «Մոգական» Մխիթարյանը, հարցազրույց Նոբել Առուստամյանի հետ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 20-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ:

Սամվելը ներկա է գտնվել Երևանի «Փյունիկի» և «Լոկոմոտիվի» շնորհանդեսներին, հայկական ֆուտբոլի հեռանկարների շուրջ զրուցել է Երևան ժամանած «Матч ТВ» հեռուստաալիքի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ:

Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, կայացել են երկու հետաքրքիր մրցափուլեր: Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ հայկական ակումբները հասցրել են նշանակալի ձեռքբերումներ կատարել:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Լոնդոնի «Արսենալի» կազմում. «Բորնմութի» դեմ խաղում նա իր ակտիվում գոլ և երկու արդյունավետ փոխանցում է գրանցել: 30-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Արսենալի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստների շարքում, ինչպես նաև տուրի և ամսվա խորհրդանշական հավաքականներում: #Corner-ն ամփոփում է հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում:

Վերջում էլ զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով