09:09 8 մարտի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 20-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ:
Սամվելը ներկա է գտնվել Երևանի «Փյունիկի» և «Լոկոմոտիվի» շնորհանդեսներին, հայկական ֆուտբոլի հեռանկարների շուրջ զրուցել է Երևան ժամանած «Матч ТВ» հեռուստաալիքի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ:
Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, կայացել են երկու հետաքրքիր մրցափուլեր: Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ հայկական ակումբները հասցրել են նշանակալի ձեռքբերումներ կատարել:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Լոնդոնի «Արսենալի» կազմում. «Բորնմութի» դեմ խաղում նա իր ակտիվում գոլ և երկու արդյունավետ փոխանցում է գրանցել: 30-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է «Արսենալի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստների շարքում, ինչպես նաև տուրի և ամսվա խորհրդանշական հավաքականներում: #Corner-ն ամփոփում է հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում:
Վերջում էլ զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.