10:40  ,  5 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ «Արսենալի» ամսվա լավագույն գոլի հավակնորդ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն ընգրկվել է Լոնդոնի «Արսենալի»` փետրվարի լավագույն գոլերի թվում:

Թեկնածուների թվում է Մխիթարյանի գոլը «Բորնմութի» դեմ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում: Ամսվա լավագույն գոլերի թվում են նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի 2 գոլերն ու գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի դիպուկ հարվածը: Հաղթողը հայտնի կդառնա «Արսենալի» կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավակնում է նաեւ «Արսենալի»՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում