09:09  ,  17 փետրվարի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Հարցազրույցներ Դենիս Թումասյանի եւ Էդգար Մանուչարյանի հետ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 18-րդ թողարկումը, որը տարբերվում է ավանդական ձեւաչափից՝ Բելեկում հյուրընկալվելով «Ալաշկերտին»: Հայաստանի չեմպիոններն այնտեղ անցկացնում են մարզումային հավաք:

#Corner-ը զրուցել է ռուսական «Ուֆայից» «Ալաշկերտ» տեղափոխված փորձառու պաշտպան Դենիս Թումասյանի հետ, որը պատմել է երեւանյան ակումբում հարմարվելու եւ ժամանակին Հայաստանի հավաքականի հրավերը չընդունելու իրական պատճառի մասին:

#Corner-ը զրուցել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ: Նա խոսել է «Ալաշկերտի» պատրաստության եւ իր մարզավիճակի մասին:

Թողարկման հյուրերն են նաեւ հարձակվող Արտյոմ Գևորգյանն ու պաշտպան Մարտուն Աբովյանը, որոնք ցանկություն են հայտնել հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Գևորգյանն անցած մրցաշրջանում 17 գոլ է խփել ռուսական «Աֆիպսի» կազմում, իսկ Աբովյանը նախորդ ամիսներին ներկայացնում էր լիտվական «Ատլանտասը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով