12:33  ,  15 փետրվարի, 2019

Պաշտոնական. «Բարսելոնան» նոր պայմանագիր կնքեց Էռնեստո Վալվերդեի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը:

Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը եւ ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Վալվերդեն 2017-ի ամռանն է գլխավորել «Բարսելոնան», իսկ դրանից առաջ 4 տարի աշխատում էր Բիլբաոյի «Աթլետիկում»: Կատալոնական ակումբի հետ նախորդ տարի նա դարձավ Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում