12:33 15 փետրվարի, 2019«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի կայքը:
Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը եւ ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Վալվերդեն 2017-ի ամռանն է գլխավորել «Բարսելոնան», իսկ դրանից առաջ 4 տարի աշխատում էր Բիլբաոյի «Աթլետիկում»: Կատալոնական ակումբի հետ նախորդ տարի նա դարձավ Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.