00:34  ,  15 փետրվարի, 2019

«Արցախի» վրացի կիսապաշտպանը տեղափոխվել է Լատվիա

Երեւանի «Արցախը» եւ լատվիական «Ելգավան» փոխհամաձայնության են եկել Վրաստանի երիտասարդական հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Իրակլի Բիձինաշվիլիի տրանսֆերի հարցում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա Բիձինաշվիլին անցած տարվա սեպտեմբերին վրացական «Սաբուրթալոյից» էր տեղափոխվել «Արցախ»: Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 խաղի, իսկ գավաթի խաղարկությունում՝ 2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս