16:41  +04,  8 փետրվարի, 2019

Հայաստանի հավաքականի պաշտպանը համալրել է «Լոռին»

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին», հաղորդում է ակումբի կայքը:

Վանաձորի թիմի հետ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Այս մրցաշրջանի առաջին հատվածում Հայ Իշխանյանը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանում», իսկ դրանից առաջ խաղացել է նաեւ «Միկայում», «Ալաշկերտում» եւ «Իմպուլսում»: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նա անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում պաշտպանը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ