02:18  ,  7 փետրվարի, 2019

«Բավարիան» լրացուցիչ ժամանակում կոտրեց «Հերտայի» դիմադրությունը (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը Բեռլինում մրցեց «Հերտայի» հետ եւ հաղթանակի հասավ լրացուցիչ ժամանակում՝ 3:2: Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով:

«Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, իսկ հաղթական գոլը լրացուցիչ ժամանակում խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը:

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ Գելզենկիրխենի «Շալկեն», որը տանը 4:1 հաշվով շանս չտվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային»:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Հերտա» - «Բավարիա»՝ 2:3 (հիմնական ժամանակ՝ 2:2), (տեսանյութ)

Մաքսիմիլիան Միտելշտեդտ, 3, Դեյվի Զելկե, 67 – Սերժ Գնաբրի, 7, 49, Քինգսլի Քոման, 98

«Շալկե» - «Դյուսելդորֆ»՝ 4:1

Ահմեդ Կուտուջու, 29, Սալիֆ Սանե, 48, 87, Մարկ Ուտ, 53 – Ռոուվեն Հենինգս, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում