23:40  ,  6 փետրվարի, 2019

Գերմանիայի Գավաթ. «ՌԲ Լայպցիգը» եւ «Աուգսբուրգը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության է հասել նվազագույն հաշվով (տեսանյութ): Միակ գոլը խփել է բրազիլացի հարձակվող Մատեուսը, որն աչքի է ընկել 9-րդ րոպեին:

«Աուգսբուրգը» հյուրընկալվելիս մրցել է «Հոլշտայնի» հետ եւ նույնպես հաղթել է 1:0 հաշվով: 85-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել ավստրիացի կիսապաշտպան Միխայել Գրեգորիչը: «Աուգսբուրգը» եւս նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Համբուրգը», «Հայդենհայմը», «Պադերբորնը» եւ «Վերդերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով