18:09  ,  6 փետրվարի, 2019

Կիեւի «Արսենալում» փորձաշրջան անցնող Արթուր Ավագիմյանը դարձել է գոլի հեղինակ

Ուկրաինական «Մարիուպոլի» հարձակվող Արթուր Ավագիմյանը փորձաշրջան է անցնում Կիեւի «Արսենալում», հաղորդում է euro.com.ua-ն:

22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Սլովակիայի «Շպորտի» (Պոդբրեզովա) դեմ ընկերական հանդիպմանը (1:1) եւ դարձել գոլի հեղինակ: Ավելի վաղ Ավագիմյանը գոլ էր խփել նաեւ սերբական «Վոյվոդինայի» հետ ստուգողական խաղում (2:2):

Արթուր Ավագիմյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականներում։

Հիշեցնենք, որ այս օրերին Կիեւի «Արսենալում» փորձաշրջան է անցնում նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, որը հեռացել է ուկրաինական «Վորսկլայից»:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Կիեւի «Արսենալը» 8 միավորով վերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում