02:33  ,  6 փետրվարի, 2019

Գերմանիայի Գավաթ. Դորտմունդի «Բորուսիան» չհաղթահարեց «Վերդերի» արգելքը (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ Բրեմենի «Վերդերը» Դորտմունդում հետխաղյա 11 մետրանոցներով պայքարից դուրս թողեց «Բորուսիային»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը եւս երկուական գոլ փոխանակեցին: Հետխաղյա 11 մետրանոցներով «Վերդերը» հաղթեց 4:2 հաշվով:

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Պադերբորնը», որը հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Դույսբուրգին»:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բորուսիա Դ.» - «Վերդեր»՝ 3:3 (հիմնական ժ.՝ 1:1, լրացուցիչ ժ.՝ 2:2. 11մ՝ 2:4 ), (տեսանյութ)

Ռոյս, 45, Պուլիշիչ, 105, Հակիմի, 113 – Ռաշիցա, 5, Պիզարո, 108, Հարնիկ, 119

«Դույսբուրգ» - «Պադերբորն»՝ 1:3

Կաուլի, 47 - Տեքփեթեյ, 52, Պրեգեր, 61, Անտվի-Աջեյ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով