23:50  ,  5 փետրվարի, 2019

Գերմանիայի Գավաթ. Երկրորդ Բունդեսլիգայի թիմը դուրս թողեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Լեւերկուզենի «Բայերը» ընդունեց երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հայդենհայմին» եւ պարտվեց 1:2 հաշվով՝ դուրս մնալով պայքարից (տեսանյութ):

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Համբուրգը», որը տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ:

Փետրվարի 5-ին տեղի են ունենում նաեւ «Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր» եւ «Դույսբուրգ» - «Պադերբորն» հանդիպումները:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Հայդենհայմ» - «Բայեր»՝ 2:1

Դովեդան, 47, Մուլտաուպ, 72 – Բրանդտ, 44

«Համբուրգ» - «Նյուրնբերգ»՝ 1:0

Օզջան, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում