Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Լեւերկուզենի «Բայերը» ընդունեց երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Հայդենհայմին» եւ պարտվեց 1:2 հաշվով՝ դուրս մնալով պայքարից (տեսանյութ):
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Համբուրգը», որը տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ:
Փետրվարի 5-ին տեղի են ունենում նաեւ «Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր» եւ «Դույսբուրգ» - «Պադերբորն» հանդիպումները:
Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Հայդենհայմ» - «Բայեր»՝ 2:1
Դովեդան, 47, Մուլտաուպ, 72 – Բրանդտ, 44
«Համբուրգ» - «Նյուրնբերգ»՝ 1:0
Օզջան, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում