20:09  ,  31 հունվարի, 2019

Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում Նորվեգիայում, մասնակցել է ստուգողական խաղի

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում նորվեգական «Կրիստիանսունդ» ակումբում։ 25–ամյա ֆուտբոլիստը Նորվեգիայի Բարձրագույն լիգան ներկայացնող թիմի կազմում մասնակցել է նաեւ ստուգողական հանդիպման շվեդական «Յուրգորդենի» դեմ։ «Կրիստիանսունդը» հաղթել է 1։0 հաշվով, Բեգլարյանը խաղացել է առաջին խաղակեսում, հաղորդում է tk.no–ն։

Հիշեցնենք, որ Արսեն Բեգլարյանը 2018–ին Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել Լատվիայի «Լիեպայա», որի կազմում մասնակցեց Լատվիայի ավարտված առաջնության 15 խաղի: Այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում