13:33  ,  29 հունվարի, 2019

Դիեգո Մարաշլյանի գոլն օգնել է «Լոս Անջելեսին»

MLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Լոս Անջելեսը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Տորոնտոյի» հետ եւ հաղթել 3:1 հաշվով:

«Լոս Անջելեսի» երկրորդ գոլը խփել է 20-ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը:

Հիշեցնենք, որ MLS-ի նախորդ մրցաշրջանում «Լոս Անջելեսը» պայքարը լքել էր 1/8 եզրափակիչում՝ 2:3 հաշվով պարտվելով «Ռեալ Սոլթ Լեյքին»:

Տեսանյութում Մարաշլյանի գոլը՝ 0:13-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում