Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է համեմատել թիմի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին եւ նրան փոխարինած նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին:
«Ես չեմ պատրաստվում համեմատել նրանց: Կարծում եմ՝ Մոուրինյոն շատ բան է արել ակումբի համար: Նա տիտղոսներ է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ պատճառով հարգում եմ նրան: Նաեւ նա այն մարզիչն է, որը իրականացրել է իմ տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Սուլշերը նոր է միայն սկսել իր ուղին այստեղ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, եւ մենք առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում եւ կնվաճենք տիտղոս»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Սուլշերի նշանակումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր (8) հանդիպումներն ավարտել է հաղթանակով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի