00:15 29 հունվարի, 2019Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն հրաժարվել է համեմատել թիմի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին եւ նրան փոխարինած նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին:
«Ես չեմ պատրաստվում համեմատել նրանց: Կարծում եմ՝ Մոուրինյոն շատ բան է արել ակումբի համար: Նա տիտղոսներ է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ պատճառով հարգում եմ նրան: Նաեւ նա այն մարզիչն է, որը իրականացրել է իմ տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»:
Սուլշերը նոր է միայն սկսել իր ուղին այստեղ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, եւ մենք առաջնությունը կավարտենք լավագույն քառյակում եւ կնվաճենք տիտղոս»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Սուլշերի նշանակումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր (8) հանդիպումներն ավարտել է հաղթանակով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.