12:16  ,  23 հունվարի, 2019

Ռոնալդուի հարվածից հետո քթի կոտրվածք ստացած երկրպագուհին հանդիպում է ակնկալում նրա հետ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Կյեւոյի» հետ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման (3:0) նախավարժանքի ժամանակ գնդակով պատահմամբ հարվածել է ակումբի երկրպագուհիներից Էլենե Դի Մարտինոյի դեմքին: Տրիբունայում գտնվող երկրպագուհին ստացել է քթի կոտրվածք:

Էլենեն զայրացած չէ 33-ամյա ֆուտբոլիստի վրա եւ հանդիպման հրավեր է սպասում նրանից: Այդ մասին երկրպագուհին գրել է սոցցանցերում՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ այդ խաղում Ռոնալդուն չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Դա նրա կարիերայի 25-րդ չիրացված 11 մետրանոցն է: Նույնքան անգամ վրիպել է նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով