«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է իտալական «Սասուոլոյից» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգի տրանսֆերին:
«Իմ օրոք «Բարսելոնայում» տեղի ունեցած բոլոր տրանսֆերները հակասական են թվում, սակայն հետագայում տալիս են արդյունք: Կարծում եմ՝ Բոատենգին անհրաժեշտ չէ ժամանակ հարմարվելու համար: Նա պատրաստ է անմիջապես դուրս գալ խաղադաշտ եւ տալ օգուտ: Նա կարող է լինել եւ հարձակվող, եւ կենտրոնական կիսապաշտպան»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը 2 միլիոն եվրոյով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին: Մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» հնարավորություն կունենա 8 միլիոնով գնել Բոատենգի տրանսֆերային իրավունքը:
Գանացի կիսապաշտպանը 2018-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» էր տեղափոխվել «Սասուոլո», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Իսպանիայում նա 2016-2017-ը հանդես է եկել «Լաս Պալմասում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի