00:40  ,  23 հունվարի, 2019

Վալվերդե. Իմ օրոք «Բարսելոնայի» բոլոր տրանսֆերները հակասական են թվում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անդրադարձել է իտալական «Սասուոլոյից» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգի տրանսֆերին:

«Իմ օրոք «Բարսելոնայում» տեղի ունեցած բոլոր տրանսֆերները  հակասական են թվում, սակայն հետագայում տալիս են արդյունք: Կարծում եմ՝ Բոատենգին անհրաժեշտ չէ ժամանակ հարմարվելու համար: Նա պատրաստ է անմիջապես դուրս գալ խաղադաշտ եւ տալ օգուտ: Նա կարող է լինել եւ հարձակվող, եւ կենտրոնական կիսապաշտպան»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը 2 միլիոն եվրոյով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին: Մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» հնարավորություն կունենա 8 միլիոնով գնել Բոատենգի տրանսֆերային իրավունքը:

Գանացի կիսապաշտպանը 2018-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» էր տեղափոխվել «Սասուոլո», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Իսպանիայում նա 2016-2017-ը հանդես է եկել «Լաս Պալմասում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English