18:05  +04,  21 հունվարի, 2019

AusOpen. Ջոկովիչը 4 սեթում հաղթեց Մեդվեդեւին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Սերբ թենիսիստի մրցակիցն էր ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը պարտություն կրեց չորս սեթում՝ 4:6, 7:6 (7:5), 2:6, 3:6: Պայքարը տեւեց 3 ժամ 15 րոպե:

«Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի ճապոնացի Կեի Նիսիկորիի (8) հետ:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ