16:19  ,  16 օգոստոսի, 2012

Օլիմպիական չեմպիոնը կվաճառի իրեն հաղթանակ բերած հեծանիվը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի հեծանվասպորտի թիմային մրցումներում չեմպիոն հռչակված ղազախստանցի Ալեքսանդր Վինոկուրովն աճուրդի կհանի իր հեծանիվը, որով նա օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել:

Հեծանիվի նախնական գինը կլինի 50 հազար դոլար: Սեպտեմբերի սկզբին կայանալիք աճուրդից ստացված ողջ հասույթը հեծանվորդը կտրամադրի Ղազախստանի մանկատներին, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերում Վինոկուրովը ոսկե մեդալ նվաճեց 250 կմ մրցատարածությունում: Հաղթանակից հետո ղազախստանցի հեծանվորդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով