«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
AS-ը գրում է, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում, սակայն կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ: Նշվում է, որ Էրիկսենը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:
26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: «Տոտենհեմը» դանիացու տրանսֆերի համար պահանջում էր 250 միլիոն եվրո, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացումը զգալիորեն կնվազեցնի նրա տրանսֆերային գինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի