13:09 16 հունվարի, 2019«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
AS-ը գրում է, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում, սակայն կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ: Նշվում է, որ Էրիկսենը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:
26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառը: «Տոտենհեմը» դանիացու տրանսֆերի համար պահանջում էր 250 միլիոն եվրո, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացումը զգալիորեն կնվազեցնի նրա տրանսֆերային գինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.