17:50  ,  9 հունվարի, 2019

Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի ֆուտբոլիստը կհամալրի «Արարատ-Արմենիան»

Երեւանի «Արարատ-Արմենիան» կունենա համալրում Տրինիդադ եւ Տոբագոյի ազգային հավաքականից: NEWS.am Sport-ի տվյալներով, Վարդան Մինասյանի գլխավորած թիմին կմիանա 27-ամյա պաշտպան Ուեսլի Լեսլեոն Ջոնը: 2018 թվականին նա հանդես է եկել Բելառուսի «Իսլոչում»:

«Արարատ–Արմենիան» հունվարի 8-ին վերադարձել է ձմեռային արձակուրդից եւ վերսկսել մարզումները Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Երեւանյան մարզումների ավարտից հետո թիմը կունենա երկու ուսումնամարզական հավաք Կիպրոսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում