14:20  ,  29 դեկտեմբերի, 2018

«Արցախը» հրաժեշտ է տվել եւս 2 ֆուտբոլիստների

Երեւանի «Արցախից» հեռացել են հարձակվող Սարգիս Բալոյանը եւ պաշտպան Գեւորգ Պողոսյանը: Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Արցախից» հեռացել էին նաեւ ղազախ կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը, Վալտեր Պողոսյանը, Համլետ Ասոյանը, ինչպես նաեւ թիմի ֆիթնես մարզիչ Աշոտ Խաչատրյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում