21:42  ,  14 դեկտեմբերի, 2018

«Արարատ-Արմենիան» խզել է պայմանագիրը հարձակվողի հետ

«Արարատ-Արմենիան» խզել է պայմանագիրը Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների նախկին հարձակվող Վարդան Բակալյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիայի» կազմում Բակալյանը մասնակցեց Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպումների եւ մեծ մասամբ խաղում էր ակումբի երկրորդ թիմում:

Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում» եւ «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում