Տեսանյութում երեւում է, թե Արցախի դրոշով եւ խաղաշապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ինչպես է մտել «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ:
ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը հայտնել էր, որ Սպարտակ անունով երկրպագուն ազատ է արձակվել եւ հնարավոր է նաեւ խուսափի վարչական տուգանքից:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: Այդ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:
«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում, իսկ «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում