Արցախի դրոշով երկրպագուի «մուտքը» «Էմիրեյթսի» խաղադաշտ տեսանյութով

18:09   14 դեկտեմբերի, 2018

Տեսանյութում երեւում է, թե  Արցախի դրոշով եւ խաղաշապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով երկրպագուն ինչպես է մտել «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ:

ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը հայտնել էր, որ Սպարտակ անունով երկրպագուն ազատ է արձակվել եւ հնարավոր է նաեւ խուսափի վարչական տուգանքից:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: Այդ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:

«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում, իսկ «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։