18:55  ,  14 օգոստոսի, 2012

Յոթ երկիր առաջին անգամ ունեցավ օլիմպիական մեդալակիր (ֆոտո)

30-րդ Օլիմպիական խաղերում յոթ երկրներ առաջին անգամ պատմության մեջ ունեցան օլիմպիական մեդալակիր։

Գաբոնի ներկայացուցիչ Անտոնի Օբամեն նվաճեց թաեքվոնդոյի 80 կգ քաշայինների արծաթե մեդալը։ Գաբոնը 9-րդ անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերի։

Հանդբոլի կանանց Չեռնոգորիայի հավաքականն՝ արծաթե մեդալակիր։ Չեռնոգորիայի երրորդ Խաղերն էին։

Բահրեյնի ներկայացուցիչ Մարիամ Յուսուֆ Ջամալը նվաճեց բրոնզե մեդալը 1500 մետր վազքում։ Բահրեյնը երկրորդ անգամ էր ներկայացված Օլիմպիական խաղերում։

Կիպրոսը 18 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի, սակայն միայն Լոնդոնում կարողացավ մեդալ նվաճել։ Առագաստանավորդ Պավլոս Կոնտիդեսը երկրորդն էր «Լազեր» դասի առագաստանավերի մրցումներում։

Նայջել Ամոսը արծաթե մեդալակիր դարձավ 800 մետր վազքում։ Բոտսվանայի 9-րդ մասնակցությունն է։

Գվատեմալացի Էրիկ Բարոնդոն երկրորդ տեղը գրավեց 20 կմ մարզական քայլքում։ Գվատեմալան 14-րդ անգամ էր մասնակցում Խաղերին։

Գրենադան 8-րդ մասնակցությունը Խաղերին նշանավորեց չեմպիոնական տիտղոսով։ 400 մետր վազքում հաղթեց Կիրիանա Ջեյմսը։

Ֆոտո՝ london2012.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով