20:26  ,  24 նոյեմբերի, 2018

«Բորուսիան» ու «Այնտրախտը» մեծացրին առավելությունը, «Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մայնցի» հետ: Շվեյցարացի Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմն առավելության հասավ Պակո Ալկասերի եւ Լուկաշ Պիշչեկի գոլերի շնորհիվ՝ 2:1

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» արտագնա խաղում 3:1 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին»:Մյունխենի «Բավարիան» տանը խաղաց «Դյուսելդորֆի» հետ եւ վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը՝ 3:3 հաշվով:

Դորտմունդի «Բորուսիան» 30 միավորով առաջին տեղում է: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (11 խաղ) ունեն 23-ական միավոր:

Մյունխենի «Բավարիան» 21 միավորով չորրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոբին Կուայսոն, 70 - Պակո Ալկասեր, 66, Լուկաշ Պիշչեկ, 76

«Բավարիա» - «Դյուսելդորֆ»՝ 3:3 (տեսանյութ)

Նիկլաս Զյուլե, 17, Թոմաս Մյուլեր, 20, 58 - Դոդի Լուկեբակիո, 44, 77

 «Աուգսբուրգ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 1:3

90 - Ջոնաթան Դե Գուզման, 1, Սեբաստիեն Ալեր, 47, Անտե Ռեբիչ, 68

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 3:3

Վեդադ Իբիշեւիչ, 13, Մեթյու Լեկի, 72, Վալենտինո Լազարո, 87 – Կերեմ Դեմիրաբայ, 1, Անդրեյ Կրամարիչ, 10, Էրմին Բիչակչիչ, 55

«Վոլֆսբուրգ» - «Լայպցիգ»՝ 1:0

Ժերոմ Ռուսիյոն, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում