17:05  ,  24 նոյեմբերի, 2018

Արթուր Սարկիսովը մասնակցեց «Ենիսեյի» մոսկովյան հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Հյուրերի դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու, վերջերս վնասվածքից ապաքինված 32-ամյա Դավիդ Յուրչենկոն, որն առաջին խաղակեսի վերջնամասում ստացավ դեղին քարտ:

Վերջին տեղում գտնվող «Ենիսեյը» երկրորդ հաղթանակը տարավ Ռուսաստանի առաջնությունում եւ վաստակեց 9 միավոր:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականին չէր օգնել Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղերին:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Դինամո» - «Ենիսեյ»՝ 1:2

Ժոազինյո, 53 (11մ) – Միխայիլ Կոմկով, 3, Դմիտրի Յատչենկո, 55

Հեռացում՝ Գրիգորի Մորոզով, 89 («Դինամո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում