12:10  ,  18 նոյեմբերի, 2018

Խաչատուրովը վերադարձել է Հայաստանի հավաքականի ընդհանուր խումբ, Կամո Հովհաննիսյանը չի մարզվել վնասվածքի պատճառով (ֆոտոշարք)

Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի խաղին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 17-ին առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում:

Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 է եղել, փոխանցում է ՀՖՖ կայքը: 

Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբեռնվածությունը մեծ չէր, եւ մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաեւ Ջիբրալթարի հավաքականի դեմ նախորդ հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը եւ Լեւոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, որը, հավանաբար, բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում