21:54  ,  13 օգոստոսի, 2012

Ուլի Վեգներ. Աբրահամը մեկ աստիճան բարձր է Շտիգլիցից

«Աբրահամը մեկ աստիճան բարձր է Շտիգլիցից։ Եթե Շտիգլիցը կարողանա հաղթել Աբրահամին, ապա ինձ համար նա կդառնա սուպերհերոս»։ Այս մասին հայտարարել է Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները։

«Եթե Արթուր Աբրահամը ցուցադրի իր ամբողջ ներուժը, ապա ես ոչ մի կասկած չունեմ, որ նա կհաղթի Ռոբերտ Շտիգլիցին։ Բայց սա սպորտ է։ Որեւէ բան կանխատեսել շատ բարդ է։ Ես չեմ կարող դրվատանքի խոսքեր չասել նաեւ Շտիգլիցի մասին. գործի նկատմամբ նրա վերաբերմունքը, բռնցքամարտելու ագրեսիվ ոճն արժանի են դրան։ Նա առավելագույնն է կորզում իր հնարավորություններից, բայց Աբրահամը մի աստիճան բարձր է Շտիգլիցից։ Եթե Շտիգլիցը կարողանա հաղթել Աբրահամին, ապա ինձ համար նա կդառնա սուպերհերոս։ Աբրահամը չունի լրացուցիչ մոտիվացիայի կարիք։ Նա երբեք չի ունեցել աշխարհի չեմպիոն դառնալու այսքան հարմար դիրք, եւ նա պետք է բաց չթողնի իր շանսը՝ առավել եւս, որ նա մենամարտելու է իր երկրպագուների բանակի ներկայությամբ։ Եթե այդ հանգամանքը նրա համար բավար մոտիվացիա չէ, ապա նա կարող է հեռանալ բռնցքամարտից հենց հիմա»,- Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների խոսքը մեջբերում է Boxingscene.com-ը։

Օգոստոսի 27-ին Բեռլինում Արթուր Աբրահամը (34-3, 27 նոկաուտ) սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար կմենամարտի գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի (42-2, 23 նոկաուտ) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում