09:52  ,  16 նոյեմբերի, 2018

Ջիբրալթար - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ջիբրալթարին, որին նվազագույն հաշվով պարտվել է առաջին շրջանի խաղում:

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում հայկական թիմին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.25 գործակցով: Ջիբրալթարի հավաքականի հաղթանակը ստացել է 17.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.25:

Ջիբրալթար - Հայաստան խաղը նոյեմբերի 16-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Խաղը կայանալու է Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնում, որը օդանավակայանի անմիջապես հարեւանությամբ է ու հյուրընկալում է 5 հազար հանդիսական:

Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 9 միավոր: Հայաստանի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 6-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով